Մատչելիության հղումներ

Ոստիկանությունը կառավարության մոտից բերման ենթարկեց «Խաչակիրներ» ջոկատի անդամներին


Ոստիկանությունը քիչ առաջ բռնի ուժով Հանրապետության հրապարակից հեռացրեց մի խումբ ցուցարարների։ «Խաչակիրներ» ջոկատի անդամներ ներկայացող տղամարդիկ ցերեկվանից կառավարության շենքի մոտ էին՝ գործադիրից պահանջում են բացել Լաչինի միջանցքը՝ հայտարարելով, թե հակառակ պարագայում իրենք կանեն դա։

Երբ նրանք փակեցին Հանրապետության հրապարակին հարակից Տիգրան Մեծ փողոցը, նրանցից մի քանիսին ոստիկանները բերման ենթարկեցին, ցուցարարներից երկուսի առողջական վիճակը վատացավ։

Ավելի ուշ ոստիկանության լրատվականից «Ազատությանը» փոխանցեցին, թե 14 հոգու են բերման ենթարկել։

Ոստիկանության գործողությունից հետո «Խաչակիրներ» ջոկատի ներկայացուցիչ Սարգիս Պողոսյանը հայտարարեց, թե սպասում են ավտոբուսների ու կուղևորվեն Կոռնիձոր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG