Մատչելիության հղումներ

Թուրքիայի ռազմական հետախուզության ղեկավարն այցելել է Բաքու


Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության պետ, գեներալ-գնդապետ Իսմայիլ Գյունայդընը այցելել է Ադրբեջան։ Այսօր նա հանդիպում է ունեցել Ադրբեջանի ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Քերիմ Վելիևի հետ։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ հանդիպմանը կողմերը հատուկ նշել են փոխգործակցության զարգացումը երկու երկրների բանակների միջև և համագործակցությունը ռազմական հետախուզության ոլորտում։ Քննարկվել են ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր, ասված է հաղորդագրության մեջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG