Մատչելիության հղումներ

Լեհաստանը լրացուցիչ ուժեր է տեղակայում Բելառուսի հետ սահմանին


Լեհաստանի պաշտպանության նախարարությունը համաձայնել է լրացուցիչ ուժեր ուղարկել՝ Բելառուսի հետ սահմանի պաշպանությունը ուժեղացնելու նպատակով, այսօր հաղորդեց լեհական PAP պետական գործակալությունը, նշելով, որ ևս 1000 զինվոր ուղարկելու խնդրանքով բանակին դիմել էր Սահմանապահ ծառայությունը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բելառուս տեղափոխված «Վագների» վարձկանները տեղակայվում են Լեհաստանի ու Լիտվայի սահմանների մոտ։

Լեհաստանը Բելառուսի սահմանին ցանկապատ է կառուցում՝ հագեցած էլեկտրոնային սարքավորումներով։

XS
SM
MD
LG