Մատչելիության հղումներ

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են գարնանը ՀՀ սահմանը հատած երկու ադրբեջանցիներին


Կապանի Աճանան գյուղի մոտակայքում գյուղացիները փողոցում հայտնաբերել են Հուսեյն Ախունդովին, 13-ը ապրիլի, 2023թ․
Կապանի Աճանան գյուղի մոտակայքում գյուղացիները փողոցում հայտնաբերել են Հուսեյն Ախունդովին, 13-ը ապրիլի, 2023թ․

ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներն Երևանում այցելել են գարնանը Հայաստանի սահմանը հատած Ադրբեջանի երկու քաղաքացիներին՝ Ագշին Բաբիրովին և Հուսեյն Ախունդովին։

Նրանց հնարավորություն է տրվել կապ հաստատել իրենց ընտանիքների հետ, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ պետական լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանում Կարմիր խաչի առաքելության ներկայացուցչին։

«Համաձայն ԿԽՄԿ ընթացակարգերի, այցերի հետ կապված դիտարկումներն ու առաջարկությունները փոխանցվել են միայն կալանավորող կողմին»,- նշել են միջազգային կազմակերպության գրասենյակից։

Ապրիլին Նախիջևանից Սյունիքի մարզ ներթափանցած ադրբեջանցի զինծառայողները մեղադրվում են սահմանն ապօրինի հատելու, պետական սահմանով հրազեն և ռազմամթերք ապօրինի տեղափոխելու համար։ Երկու զինծառայողներից մեկը՝ Ագշին Բաբիրովը մայիսի սկզբին դատապարտվեց 11.5 տարի ազատազրկման։ Երկրորդ զինծառայողը՝ Հուսեյն Ախունդովը դատապարտվեց 20 տարվա ազատազրկման։ Վերջինս մեղավոր ճանաչվեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի անվտանգության աշխատակից 56-ամյա Հայրապետ Մելիքսեթյանին սպանելու համար։ Ադրբեջանական կողմը պնդում էր, թե զինծառայողները մոլորվել են։ Ավելի վաղ վարչապետ Փաշինյանն ասել էր, թե ադրբեջանցիները սահմանը հատել են իրենց զորամասում ճնշումների ենթարկվելու պատճառով։

XS
SM
MD
LG