Մատչելիության հղումներ

Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Արցախի ԱԺ նորընտիր նախագահ Դավիթ Իշխանյանին


Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր հեռախոսազանգ է ունեցել Արցախի նորընտիր պաշտոնակցի՝ Դավիթ Իշխանյանի հետ:

ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է գործընկերոջը բարդ շրջանում պատասխանատու պաշտոն ստանձնելու առթիվ` մաղթելով հաջողություններ, հայտնում են խորհրդարանից։

Ալեն Սիմոնյանի նախաձեռնած հեռախոսազանգի ընթացքում գործընկերները քննարկել են հետագա համագործակցությանն առնչվող հարցեր:

Արցախի խորհրդարանն այսօր փակ գաղտնի քվեարկությամբ Ազգային ժողովի նախագահ է ընտրել «Դաշնակցություն» խմբակցության անդամ Դավիթ Իշխանյանին։ Իշխանյանի թեկնածությանը նիստին ներկա 31 պատգամավորներից կողմ են քվեարկել 22-ը, դեմ՝ 9-ը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG