Մատչելիության հղումներ

Կարմիր խաչն այցելել է Վագիֆ Խաչատրյանին. նա երկտող է փոխանցել ընտանիքին


Օգոստոսի 5-ին միջազգային Կարմիր խաչը այցելել է Լաչինի միջանցքից ձերբակալված Վագիֆ Խաչատրյանին։ Նա ընտանիքին երկտող է փոխանցել, «Ազատությանը» հայտնեց միջազգային կոմիտեի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

Արցախի 68-ամյա քաղաքացին առևանգվեց ադրբեջանցիների կողմից հենց անցակետից, նա Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ տեղափոխվում էր Հայաստան բուժման։ Բաքուն նրան մեղադրանքներ է առաջադրել։

Արցախցու ընտանիքն առաջին իսկ օրից պնդում է, որ այդ մեղադրանքներն անհեթեթ են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG