Մատչելիության հղումներ

Օգոստոսի 10-ից-13-ը Արարատյան դաշտում և Երևանում կանխատեսվում է մինչև +40-ից +42 աստիճան տաքություն


Օգոստոսի 10-ից ջերմաստիճանը Հայաստանում, այսօրվա համեմատ, մոտ 4-6 աստիճանով կբարձրանա, հաղորդում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը՝ նշելով՝ արաբական թերակղզու շրջաններից հզոր ջերմային ալիք է ներթափանցում Հայաստան։

«Օգոստոսի 10-13-ը ընկած ժամանակահատվածում, ամենաբարձր ջերմաստիճանը, ցերեկը ժամը 16։00-18։00 ընկած ժամանակահատվածում, Արարատյան դաշտում և Երևանում կանխատեսվում է մինչև +40․․․+42 աստիճան տաքություն», - հայտնում է կենտրոնը՝ նախազգուշացնելով՝ օգոստոսի 10-13-ը Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածում, Սյունիքի և Տավուշի հովիտներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավատանգ իրավիճակ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG