Մատչելիության հղումներ

Ունենք նախնական եզրակացություն, որ սա ցեղասպանություն է. Արցախի նախագահ


Իրավիճակն Արցախում վաղուց արդեն անցել է հումանիտար աղետ հասկացողության սահմանն, և այսօր «Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության ականատեսն ենք», «Արցախպրես»-ի հաղորդմամբ` Արցախի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Եթե ձևակերպելու լինենք՝ Արցախը մի մեծ համակենտրոնացման ճամբար է, որտեղ Ադրբեջանն իրականացնում է ցեղասպանություն։ Պատահական չէ, որ օրեր առաջ ես դիմել եմ Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օքամփոյին՝ փորձագիտական կարծիք հայցելով։ Հիմա արդեն ունենք նախնական եզրակացություն, որ սա ցեղասպանություն է»,- նշել է Արցախի ղեկավարը։

Ավելի վաղ նրա մամուլի քարտուղարը հայտնել էր, որ Հարությունյանի հարցազրույցը հրապարակվելու է այսօր՝ 20։30-ին, նրա ֆեյսբուքյան էջում և Արցախի ՀԸ եթերում, սակայն դեռևս տեսանյութը հրապարակված չէ։

Արայիկ Հարությունյանը հուլիսի 29-ին նամակ է հղել միջազգային իրավունքի առաջատար մասնագետ, Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օքամփոյին՝ փորձագիտական կարծիք խնդրելով, թե արդյոք Արցախի խորացող շրջափակումը համապատասխանում է ցեղասպանության հանցագործությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG