Մատչելիության հղումներ

«ԱԹՍ-ն փորձել է հարվածել Մոսկվային». սահմանափակումներ «Վնուկովոյի» աշխատանքներում


Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի փոխանցմամբ՝ օգոստոսի 6-ի առավոտյան անօդաչու թռչող սարքը փորձել է գրոհել Ռուսաստանի մայրաքաղաքը, սակայն այն խոցվել է հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից։ «Վնուկովո» օդանավակայանը ժամանակավոր սահմանափակումներ է մտցրել ինքնաթիռների վայրէջքների համար։

Անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասին հայտնել է նաև Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։ Զոհեր և ավերածություններ չկան, ասվում է հաղորդագրության մեջ։

Սոբյանինի հրապարակումից կես ժամ առաջ «Վնուկովո» օդանավակայանի մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել, որ «օդանավակայանի վերահսկողությունից դուրս հանգամանքների պատճառով ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել օդանավերի ընդունման և բաց թողնման համար»։ Չվերթներից մի քանիսը վերահասցեագրվել են Մոսկվայի այլ օդանավակայաններ, հավելում է РИА Новости գործակալությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG