Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ «աշխարհի վրա կախված է միջուկային պատերազմի ստվերը


ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Ճապոնիայում Հիրոսիմայի ամերիկյան ատոմային ռմբակոծության 78-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումների կապակցությամբ իր ուղերձում ասել է, որ միջուկային պատերազմի ստվերը կրկին կախվել է աշխարհի վրա։

«Միջուկային ստվերը, որը կախված էր աշխարհի վրա Սառը պատերազմի ժամանակ, նորից հայտնվեց, և որոշ երկրներ կրկին անխոհեմորեն թափահարում են սրերը՝ սպառնալով օգտագործել ոչնչացման այդ միջոցը», - ասված է նրա ուղերձում։

Գուտերեշը նաև անդրադարձել է անվստահության և անմիաբանության աճին։

Բացի այդ, նա կոչ է արել բոլոր երկրներին ամբողջությամբ հրաժարվել միջուկային զենքից և նշել, որ դա ՄԱԿ-ի գլխավոր նպատակներից մեկն է։ Նա սա անվանել է միջուկային պատերազմի վտանգը վերացնելու միակ միջոցը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG