Մատչելիության հղումներ

Ռեջեփ Թայիփ Էրդողանը ծրագրում է նոր շրջագայություն Պարսից ծոցի երկրներ


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, արխիվ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, արխիվ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այս ամսվա ընթացքում ծրագրում է երկրորդ շրջագայությունը Պարսից ծոցի երկրներ: Այդ մասին հայտնել է CNN Türk հեռուստակայանը, որի փոխանցմամբ, սեպտեմբերին նախագահը կարող է նաև Գերմանիա մեկնել։

Ավելի վաղ Էրդողանն այցելել է Քաթար, Արաբական Միացյալ Էմիրություններ և Սաուդյան Արաբիա։ Նրա այդ ուղևորությունների ընթացքում կնքվել են ընդհանուր հաշվով մոտ 50 միլիարդ 700 միլիոն դոլարի պայմանագրեր:

«Օգոստոսին նախատեսվում է նախագահի երկրորդ շրջագայությունը Պարսից ծոցի տարածաշրջան, ենթադրվում է, որ նախագահը կայցելի Բահրեյն, Օման, Քուվեյթ, ինչպես նաև Իրաք»,- ասվում է CNN Türk-ի հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG