Հարավային Կորեայի Սոնգնամ քաղաքում այսօր մի տղամարդ ավտոմեքենան ուղղել է մայթի անցորդների վրա, այնուհետև դուրս գալով մեքենայից՝ մոտակա առևտրի կենտրոնում սկսել է դանակով հարվածել մարդկանց։
Նրա գործողությունների հետևանքով 13 մարդ է վիրավորվել։
Ոստիկանության ներկայացուցիչը հայտնել է, որ տուժածներից ինը վիարավորել են դանակի հարվածներից։
Միջադեպի դրդապատճառները այս պահին հայտնի չեն։