Մատչելիության հղումներ

Խերսոնում եկեղեցին ու տրոլեյբուսը ռուսական հրետակոծությունների տակ են հայտնվել


Անցած գշերը ռուսական ուժերը հրթիռներով ու անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Խերսոնի և Կիևի վրա։ Խերսոնում մի քանի մարդ է վիրավորվել։

Առավոտյան ժամերին երկու անգամ հրետակոծվել է սուրբ Եկատերինա տաճարը և հարակից տարածքը։ Հրետակոծության է ենթարկվել նաև տրոլեյբուսը, երեք մարդ վիրավորվել է, վիրավորներից մեկի վիճակը գնահատվում է ծանր, «Ազատությանը» հայտնել է մարզային վարչակազմի խոսնակ Ալեքսանդր Տոլոկոնիկովը։

Կիևի վրա արձակված ԱԹՍ-ները ոչնչացվել են, հավաստիացնում է ուկրաինական կողմը։

XS
SM
MD
LG