Մատչելիության հղումներ

Հայ-ադրբեջանական ապագա սահմանը, Ղարաբաղի հայերը՝ «ընտրության» առաջ. Փաշինյանի և Ալիևի հարցազրույցները Euronews-ին


«Հայաստանի և Ադրբեջանի միջև ապագա սահմանը, Ղարաբաղի հայությունը կանգնած է «ընտրության» առաջ, «Լաչինի փակուղի», միջնորդների խաղերը և երկար ճանապարհը դեպի խաղաղություն. երկու երկրների ղեկավարները Euronews-ին պատմել են Եվրասիայում ամենաերկարատև կոնֆլիկտներից մեկի լուծման իրենց տեսլականի մասին», - գրում է Euronews-ը։

Լրագրողը նույն հարցերն է տվել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։

2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթուղթը խաղաղության պայմանագիր կամ խաղաղության համաձայնագիր չէ, նաև դրա մի շարք դրույթներ կոպտորեն խախտված են, ասել է վարչապետ Փաշինյանը։

«Ցավոք, Ադրբեջանի կողմից բազմաթիվ դրույթներ պարբերաբար խախտվում են։ Սա տեղի է ունենում հիմա: Տեսեք, դուք հարց տվեցիք Լեռնային Ղարաբաղի մասին, և դա բոլորը հասկանում են, բայց Ադրբեջանը, օրինակ, շարունակում է պնդել, որ Լեռնային Ղարաբաղ չկա», - ընդգծել է նա։

Հայաստանի ղեկավարը կարևորել է խաղաղությունը, նշելով, դա իր համոզմունքն է, իր դիրքորոշումը, որպեսզի դա տեղի ունենա, կարևոր է, որ միջազգային հանրությունը հասկանա մի շարք կարևոր նրբերանգները՝ ըստ նրա։

Իլհամ Ալիևին, իր հերթին, ասել է, որ խաղաղ գործընթացը շատ հարթ չի ընթանում, միաժամանակ նկատել, որ շատ ակտիվ բանակցություններ են ընթանում երկու երկրների արտգործնախարարների մակարդակով։

Հարցազրույցի այլ մանրամասները՝ տեսանյութում.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG