Մատչելիության հղումներ

Մահացել է Ադրբեջանում 30 տարի առաջ հեղաշրջում կազմակերպած Սուրետ Հուսեյնովը


Հեյդար Ալիևը և Սուրետ Հուսեյնովը, արխիվ, 1993թ.
Հեյդար Ալիևը և Սուրետ Հուսեյնովը, արխիվ, 1993թ.

Ստամբուլի հիվանդանոցում 64 տարեկանում մահացել է Ադրբեջանի նախկին վարչապետ Սուրետ Հուսեյնովը:

Մահվան պատճառ է դարձել ստամոքսի արյունահոսությունը, որը ծանր ու երկարատև հիվանդության հետևանք էր:

Սուրետ Հուսեյնովը մասնակցել է Արցախյան առաջին պատերազմին, ստացել է Ադրբեջանի ազգային հերոսի կոչում: ​

1993 թվականին նա Գյանջայում առաջնորդել է զինված հեղաշրջումը, որի արդյունքում Ադրբեջանի նախագահ Աբուլֆազ Էլչիբեյը գահընկեց է արվել:

Բաքվում իշխանությունը ստանձնած Հեյդար Ալիևը 1993 թվականին Հուսեյնովին նշանակել է վարչապետ:

1994 թվականի հոկտեմբերին նա ևս մեկ ապստամբություն է սկսել: Նախագահ Ալիևը նրան մեղադրել է հակապետական գործունեության համար:

Հուսեյնովին հեռացրել են վարչապետի պաշտոնից և զրկել են ազգային հերոսի կոչումից: Հուսեյնովը տեղափոխվել է Ռուսաստան, ավելի ուշ նրան արտահանձնել են:

Ադրբեջանում նրան դատապարտել են ցմահ ազատազրկման, սակայն հետագայում ներում են շնորհել: Վերջին ժամանակաշրջանում նա բուժման նպատակով գտնվել է Թուրքիայում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG