Մատչելիության հղումներ

Էրդողանն Անկարայում ընդունել է Բայրամովին


Ռեջեփ Թայիբ Էրդողանը և Ջեյհուն Բայրամովը
Ռեջեփ Թայիբ Էրդողանը և Ջեյհուն Բայրամովը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր Անկարայում իր նստավայրում ընդունել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովին։

«Հանդիպմանը քննարկվել է ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման ընթացքը: Նախագահն ընդգծել է, որ Զանգեզուրի միջանցքի անհապաղ բացումը և համապարփակ խաղաղ համաձայնագրի ձեռքբերումը կարևոր են կարգավորման համար»,- ասվում է Էրդողանի աշխատակազմի հրապարակած հաղորդագրությունում:

Բայրամովի հետ զրույցում Էրդողանը նաև նշել է, որ պետք է շարունակել ջանքերը Թուրքիայի և Ադրբեջանի փոխադարձ առևտրի ծավալը մինչև 15 միլիարդ դոլար հասցնելու ջանքերը և ընդգծել, որ երկու երկրների շահերից է բխում սերտորեն համագործակցել էներգետիկայի և տրանսպորտի բնագավառներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG