Պակիստանում երեկվա ահաբեկչության հետևանքով սպանվել է առնվազն 54 մարդ:
Մահապարտ-ահաբեկիչը ռումբը պայթեցրել է երկրի հուսիս-արևմուտքում գտնվող Խայբեր-Պախտունտխվա նահանգի Բաջաուրի շրջանի Խար ավանում: Դա տեղի է ունեցել իշխանական կոալիցիայի մաս կազմող «Մահմեդական աստվածաբանների ժողով» կուսակցության հավաքի ընթացքում:
Սրահում, որտեղ գումարվել է հավաքը, ներկա է եղել մոտ 400 մարդ: Տեղում զոհվել են չորս տասնյակ կուսակցականներ, նրանց թվում գլխավոր քարտուղար Խար Զիաուլան:
Բաջաուրում արտակարգ դրություն է հայտարարվել: Վիրավորներից շատերը ծանրագույն վիճակում են:
Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը կարգադրել է հետաքննություն սկսել և բացահայտել հանցագործներին:
Մի շարք երկրներ, դրանց թվում Աֆղանստանը, Իրանը, Սաուդյան Արաբիան, ԱՄՆ-ը, Թուրքիան և Ռուսաստանը խստորեն դատապարտել են այդ ահաբեկչությունը: