Մատչելիության հղումներ

Հռոմի պապը Ռուսաստանին կոչ է արել վերականգնել հացահատիկի տեղափոխման գործարքը


Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կիրակնօրյա ավանդական աղոթքից հետո Ռուսաստանի իշխանություններին կոչ է արել վերականգնել Սև ծովով հացահատիկի արտահանման գործարքը։

«Չենք մոռանա աղոթել Ուկրաինայի համար, որտեղ պատերազմը ոչնչացնում է ամեն ինչ, նույնիսկ ցորենը։ Կոչ եմ անում մեր եղբայրներին և Ռուսաստանի իշխանություններին վերադառնալ Սևծովյան նախաձեռնությանը, որպեսզի ցորենը անվտանգ տեղափոխվի»,- ասել է Հռոմի պապը։

Սև ծովի ուկրաինական նավահանգիստներից հացահատիկի արտահանման գործարքը դադարեցվեց հուլիսի 17-ին։ Ռուսաստանը հրաժարվեց երկարաձգել ՄԱԿ-ի և Թուրքիայի միջնորդությամբ մեկ տարի առաջ ստորագրված համաձայնագիրը ու նույն օրվանից սկսեց հրթիռակոծել ուկրաինական նավահանգիստները։

XS
SM
MD
LG