Մատչելիության հղումներ

Ուկրաինան պատասխանատվություն է ստանձնել 2022-ին Ղրիմի կամրջի վրա գրոհի համար


Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Վասիլի Մալյուկը, արխիվ:
Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Վասիլի Մալյուկը, արխիվ:

Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Վասիլի Մալյուկը հրապարակավ հայտնել է, որ 2022 թվականի հոկտեմբերին Ղրիմի կամրջի վրա կատարված գրոհն ուկրաինական կողմն է կատարել:

«Սա մեր իրագործումներից մեկն է, այն է՝ անցյալ տարվա հոկտեմբերի 8-ին Ղրիմի կամրջի ավերումը»,- հայտարարել է Մալյուկը հատուկ ծառայությունների նվիրված հատուկ փոստային նամականիշը մարելու հանդիսավոր արարողության ժամանակ:

Այդ միջոցառումը հեռարձակել են մի շարք ուկրաինական հեռուստաընկերություններ: Մալյուկի փոխանցմամբ, ծառայությունն իրականացրել է տարբեր գործողություններ:

«Դրանցից մի քանիսի մասին կկարողանանք հրապարակավ ու բարձրաձայն խոսել հաղթանակից հետո, իսկ որոշների մասին ընդհանրապես չենք խոսի»,- ասել է Վասիլի Մալյուկը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG