Մատչելիության հղումներ

Իլհամ Ալիևը վերստին պնդում է՝ Ադրբեջանի բանակը «ավելի ուժեղ է, քան երեք տարի առաջ»


«Մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած սցենարի, և այդ նպատակով հենց ավարտվել է Ղարաբաղյան պատերազմը, մենք անմիջապես անցել ենք պաշտպանության ոլորտում խորքային բարեփոխումների»,- Շուշիում այսօր մեկնարկած մեդիա ֆորումում ելույթ ունենալով՝ հայտարարել է Ադրբեջանի առաջնորդը։

Ալիևը պնդել է, որ Ադրբեջանը «հիմնականում հաղթահարել է» Հայաստանից բխող սպառնալիքները, «բայց պետք է զգոն լինեն»։

«Չպետք է մոռանանք, որ չնայած Ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքներին, այսօր Հայաստանում, նրա հասարակության և նույնիսկ իշխանության մեջ կան որոշակի մարդիկ, ովքեր դեռ ապրում են ռևանշիստական գաղափարներով»,- հայտարարել է Իլհամ Ալիևը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG