Մատչելիության հղումներ

Եվրոպական խորհուրդը երկարաձգել է Տոյվո Կլաարի մանդատը


Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաար, արխիվ
Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաար, արխիվ

Եվրոպական խորհուրդը երկարաձգել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի մանդատը:

Էստոնացի դիվանագետն այդ պաշտոնում կաշխատի մինչև 2024 թվականի օգոստոսի 31-ը։ Կլաարը հանձնակատար է նշանակվել 2017 թվականի նոյեմբերի 13-ին։

Նրա առաքելությունն է նպաստել Եվրամիության համագործակցությանը Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի հետ և սատարել հակամարտությունների խաղաղ կարգավորմանը:

Ստանձնելով պաշտոնը, Կլաարը բազում այցեր է կատարել Հարավային Կովկասի երեք հանրապետություններ:

Կլաարը Եվրամիության աջակցությունն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացին և հույս է հայտնել, որ երկու երկրների լիդերների շփումները կշարունակվեն։

XS
SM
MD
LG