Մատչելիության հղումներ

Կրասնոդարի երկրամասում ռուսական ՍՈւ-25 օդանավ է կործանվել


ՍՈւ-25 ռազմական օդանավ, արխիվ
ՍՈւ-25 ռազմական օդանավ, արխիվ

Կրասնոդարի երկրամասում ռուսական ՍՈւ-25 ռազմական օդանավ է կործանվել։ Այս մասին հաղորդում է Ռուսաստանի Զինված ուժերի Հարավային օկրուգի հրամանատարությունը։

Ռուսաստանցի զինվորականների պնդմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել Ազովի ծովի ավազանում, վթարի պատճառը օդանավի շարժիչների անսարքությունն էր։

«Օդաչուն կարողացել է ժամանակին լքել ինքնաթիռը, որից հետո փրկարարները նրան ափ են տեղափոխել», - տեղեկացնում են ռուսական աղբյուրները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG