Մատչելիության հղումներ

Հայաստանի առաջնության լավագույն ֆուտբոլիստ Ուգոչուկվու Իվուն կարիերան կշարունակի Կազանի «Ռուբին»-ում


Ուգոչուկվու Իվու, լուսանկարը՝ «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքից
Ուգոչուկվու Իվու, լուսանկարը՝ «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքից

Հայաստանի ֆուտբոլի ավարտված առաջնության լավագույն ֆուտբոլիստ ճանաչված՝ «Ուրարտու»-ի ու Հայաստանի հավաքականի խաղացող Ուգոչուկվու Իվուն կարիերան կշարունակի ռուսաստանյան «Ռուբին» (Կազան) ակումբում։

Նիգերիացի կիսապաշտպանն «Ուրարտու»-ի կազմում անցկացրել է երեք տարի։ Անցած մրցաշրջանում նա երևանյան թիմի հետ դարձել է Հայաստանի չեմպիոն և գավաթակիր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG