Մատչելիության հղումներ

Մեսսին պայմանագիր կնքեց «Ինտեր Մայամի» ամերիկյան թիմի հետ


Մեսսին աշխարհի առաջնությունից հետո Արգենտինայի թիմի հետ վերադարձավ Արգենտինա:
Մեսսին աշխարհի առաջնությունից հետո Արգենտինայի թիմի հետ վերադարձավ Արգենտինա:

Արգենտինացի գերաստղ Լիոնել Մեսսին և «Ինտեր Մայամի» ամերիկյան ֆուտբոլային ակումբը պայմանագիր են կնքել, որը գործելու է մինչև 2025 թվականի մրցաշրջանի ավարտը։

«Ես շատ ոգևորված եմ կարիերայիս հաջորդ փուլով, սա ֆանտաստիկ հնարավորություն է, իսկապես ուզում եմ օգնել իմ նոր թիմին»,- ասել է Մեսսին:

Նա 36 տարեկան է, 2003 թվականից մինչև 2021 թվականը խաղացել է «Բարսելոնայում», որի կազմում 10 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, 7-ական անգամ շահել է սուպերգավաթը և Իսպանիայի գավաթը, 4 անգամ հաղթել Չեմպիոնների լիգայում:

Բացի այդ, Մեսսին շահել է ՈւԵՖԱ-ի սուպերգավաթը և 3 անգամ վաստակել է աշխարհի ակումբային առաջնությունը:

2021 թվականին Մեսսին ռեկորդային 7-րդ անգամ նվաճել է «Ոսկե գնդակը»՝ տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակը։

2021-2023 թվականներին արգենտինացին խաղացել է «Պարի Սեն Ժերմեն» փարիզյան ակումբում, որի կազմում երկու անգամ դարձել է Ֆրանսիայի չեմպիոն և մեկ անգամ շահել է Սուպերգավաթը։

Մեսսին Արգենտինայի հավաքականի կազմում անցկացրել է 175 հանդիպում և խփել է 103 գոլ։

Արգենտինայի հավաքականի կազմում Լիոնել Մեսսին անցյալ տարի դարձել է աշխարհի չեմպիոն, 2021-ին վաստակել է Ամերիկայի գավաթը, 2008-ին դարձել է Օլիմպիադայի չեմպիոն, իսկ 2014-ին վաստակել է աշխարհի առաջնության արծաթե մեդալը։

«Ինտեր Մայամիի» կազմում Մեսսին առաջին հանդիպումը կանցկացնի հուլիսի 22-ին: Այդ օրը թիմը Լիգաների գավաթի խաղարկության խմբային փուլում կխաղա Մեքսիկայում «Կրուս Ազուլ» ակումբի հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG