Մատչելիության հղումներ

ՌԴ խաղաղապահները Շուշիում հրադադարի խախտման դեպք են արձանագրել


Ռուս խաղաղապահներն ու ադրբեջանցիները Շուշիի մոտքի մոտ, 26-ը նոյեմբերի, 2020թ․
Ռուս խաղաղապահներն ու ադրբեջանցիները Շուշիի մոտքի մոտ, 26-ը նոյեմբերի, 2020թ․

Շուշիում վերջին մեկ օրում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման մեկ դեպք, զոհեր և վիրավորներ չկան։ Այս մասին ասվում է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության՝ ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության մասին երեկ տարածված տեղեկագրում։

«Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

XS
SM
MD
LG