Մատչելիության հղումներ

Բաքվում կայացել է Ադրբեջանի և Իսրայելի պաշտպանության նախարարների հանդիպումը


Ադրբեջանի պաշտպանության նախարարներ Զաքիր Հասանով, արխիվ
Ադրբեջանի պաշտպանության նախարարներ Զաքիր Հասանով, արխիվ

Բաքվում կայացել է Ադրբեջանի և Իսրայելի պաշտպանության նախարարներ Զաքիր Հասանովի և Յոավ Գալանտի հանդիպումը, որի ընթացքում ընդգծել են երկու երկրների միջև ռազմավարական հարաբերությունների ամրապնդման կարևորությունը։

Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ Հասանովը հայտարարել է, որ Ադրբեջանի և Իսրայելի միջև գործընկերության բարձր մակարդակը «կարևոր դեր է խաղում ոչ միայն երկու պետությունների զարգացման, այլև ողջ տարածաշրջանում անվտանգության ապահովման գործում»։

Հաղորդվում է նաև, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում Ադրբեջանի և Իսրայելի միջև համագործակցության զարգացման հեռանկարները և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG