Մատչելիության հղումներ

Ալիև․ «Հայաստանը պետք է բանավոր հայտարարությունները ամրագրի թղթի վրա»


«Հայաստանը պետք է երկկողմ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ բանավոր հնչեցրած հայտարարությունները ամրագրի թղթի վրա»,- այսօր Բաքվում կայացած խորհրդակցության ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Եթե անցած տարվա հոկտեմբերին Հայաստանը ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունն ու սահմանները, ապա այս տարվա մայիսին ավելի հեռուն գնաց՝ պաշտոնապես ճանաչելով Ադրբեջանի տարածքի բոլոր բաղադրիչները, ներառյալ Ղարաբաղն ու անկլավային գյուղերը։ Դա պետք է որպես դրական փաստ որակել։ Այժմ, սակայն, եկել է այդ խոսքերը թղթի վրա ամրագրելու ժամանակը, որպեսզի դրանց տակ ստորագրություններ դրվեն, և հարաբերությունները կարգավորվեն»,-հայտարարել է Ադրբեջանի նախագահը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG