Մատչելիության հղումներ

ԱԱԾ-ն զգուշացնում է վիզա և այլ փաստաթղթեր «տրամադրող» տելեգրամյան ալիքների խարդախությունների մասին


Տելեգրամյան մի շարք ալիքներում տեղադրված են հայտարարություններ՝ օտարերկրյա քաղաքացիների անձնագրեր, սոցիալական քարտեր, վարորդական իրավունքի վկայականներ, ԱՄՆ և Եվրոպայի մուտքի վիզաներ պատրաստելու վերաբերյալ, հաղորդում է Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը։

Կառույցը նշում է, որ գործընթացի իրականացման գրեթե անվերահսկելի տիրույթը, փաստաթղթերի առաքման և ծառայությունների համար վճարման եղանակը հիմք են տալիս հիմնավոր կասկածներ ունենալ գործընթացի զեղծարար լինելու մասին, որը իր մեջ պարունակում է խաբեությամբ քաղաքացիներից գումար հափշտակելու խարդախ մեխանիզմ:

ԱԱԾ-ն քաղաքացիներին կոչ է անում խուսափել և զերծ մնալ նմանատիպ խարդախության սխեմային մասնակցություն ունենալու գայթակղությունից, անօրինական գործարքներից։

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կան մի շարք ալիքներ, որտեղ տեղադրված են կեղծ անձնագրեր և այլ փաստաթղթեր պատրաստելու վերաբերյալ տարբեր հայտարարություններ, զգուշացնում է կառույցը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG