Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 7-8-ն աշխատանքային այցով կմեկնի Վրաստան:
Հայաստանի կառավարության աշխատակազմի լրատվականի փոխանցմամբ՝ Բաթումում նախատեսվում է վարչապետ Փաշինյանի և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հանդիպումը:
Այլ մանրամասներ ո՛չ հայկական, ո՛չ վրացական կողմը չեն հայտնում:
Փաշինյանը նախորդ անգամ Վրաստանում՝ Թբիլիսիում էր 2021 թվականի դեկտեմբերին, Ղարիբաշվիլիի վերջին այցը Երևան կայացել է այս տարվա հունվարին։