Մատչելիության հղումներ

Իրանի ԱԳ նախարարը բարձր է գնահատել հանդիպումն Ադրբեջանի նախագահի հետ


Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիան, արխիվ
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիան, արխիվ

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը բարձր է գնահատել երեկ Բաքվում տեղի ունեցած հանդիպումն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

«Կայացավ կառուցողական, երկարատև և արդյունավետ հանդիպում Ադրբեջանի հարգելի նախագահի հետ: Ենթադրվում է, որ այս անկեղծ զրույցը նոր էջ կբացի բարեկամական և եղբայրական երկու հարևաննների հարաբերություններում և կհիասթափեցնի չարակամներին», - այսօր Twitter-ում գրել է Աբդոլահիանը:

Ադրբեջանի նախագահը և Իրանի արտգործնախարարը հանդիպել են Բաքվում գումարված Չմիավորման շարժման գագաթնաժողովի շրջանակում:

XS
SM
MD
LG