Մատչելիության հղումներ

Պուտինն ու Փաշինյանը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը


Հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է կայացել Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների միջև։

Վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկել են Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը և այն հաղթահարելու ուղիները:

Կրեմլի հաղորդագրության համաձայն` երկու երկրների ղեկավարներն անդրադարձել են Լաչինի միջանցքով անխոչընդոտ տրանսպորտային կապի ապահովման հարցերի։

«Ընդգծվել է 2020-2022 թվականներին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև պայմանավորվածությունների ամբողջ փաթեթի հետևողական իրականացման սկզբունքային նշանակությունը», - ասվում է Կրեմլի հաղորդագրությունում։

Ռուսաստանի նախագահի մամլո ծառայության փոխանցմամբ՝ Պուտինը հաստատել է ռուսական կողմի պատրաստակամությունը՝ շարունակելու գործնական աջակցություն ցուցաբերել հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի մշակմանը

XS
SM
MD
LG