Մատչելիության հղումներ

Բաքվում հանդիպել են Ադրբեջանի և Իտալիայի ռազմական փորձագետները


 C-27J օդանավը, արխիվ
C-27J օդանավը, արխիվ

Ադրբեջանի և Իտալիայի ռազմական փորձագետները Բաքվում հանդիպում են ունեցել՝ քննարկելու երկու երկրների միջև ռազմաքաղաքացիական համագործակցությանը վերաբերող հարցեր։

Ադրբեջանական կողմի փոխանցմամբ՝ քննարկումներն անցկացվում են երկու երկրների ռազմական գերատեսչությունների միջև համագործակցության պլանի համաձայն։

Անցած ամիս Ադրբեջանը Իտալիայից ռազմական օդանավեր է ձեռք բերել, ինչը համարվում է Բաքվի եւ արևմտյան երկրի միջեւ հազվագյուտ ռազմական գործարք։

C-27J-երի ձեռքբերման վերաբերյալ Ադրբեջանի կառավարությունը մանրամասներ չի հայտնել, հստակ չէ՝ քանի օդանավ է Բաքուն գնել Հռոմից։

Փորձագետների գնահատմամբ՝ C-27J-ը բարձր արդյունավետություն ունեցող օդանավ է, որն ունակ է առաջադրանքներ կատարել բարդ տեղանքներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG