Մատչելիության հղումներ

Ալեքսեյ Ռեզնիկով. «Գերմանիայից ստացանք տասնյակ Leopard-ներ»


Leopard տեսակի գերմանական արտադրության հրասայլ, արխիվ
Leopard տեսակի գերմանական արտադրության հրասայլ, արխիվ

Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը հայտնել է, որ Գերմանիայից ստացվել են Leopard տեսակի տասնյակ հրասայլեր: Twitter-ում տեղադրած գրառմամբ նա շնորհակալություն է հայտնել իր գերմանացի պաշտոնակից Բորիս Պիստորիուսին:

«Տասնյակ Leopard-ներ են հասել Ուկրաինա, որ ցույց տան, թե ինչեր կարող են անել, դրանց ժամանակը կգա»,- Twitter-ում գրել է Ռեզնիկովը:

Ըստ ռուսական լրատվամիջոցների, ուկրաինական զորքերը հակագրոհի ընթացքում արդեն մի քանի ուղղություններոմ կիրառել են այդ հրասայլերը և, իբր, ոչնչացվել են, ինչպես և որևէ այլ տեսակի հրասայլ:

Կորուստների մասին է նշել նաև Ուկրաինայի զինված ուժերի հրամանատար Վալերի Զալուժնին:

«Ուկրաինան հրասայլեր է ստացել ոչ թե զորահանդեսների, այլ կռվի համար, իսկ Leopard-ը մարտի դաշտում ոչ թե Leopard է, այլ ևս մեկ թիրախ»,- The Washington Post թերթին տված հարցազրույցում ասել է Զալուժնին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG