Մատչելիության հղումներ

Պրիգոժինը ցրել է իր մեդիակայսրությունը


Հունիսի 24-ին Ռուսաստանում իրականացված խռովության փորձի հեղինակ, «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը ցրել է իր ենթակայության տակ գործող «Պատրիոտ» մեդիահոլդինը։

Այս մասին հաղորդում է ռուսական The Bell կայքը, որի տեղեկություններով Պրիգոժինի մեդիակայսրության կազմում գործող տասնյակ տելեգրամ ալիքներ և կայքեր, այդ թվում` դրանցից խոշորագույնը՝ Դաշնային լուրերի գործակալությունը(РИА ФАН) դադարեցնում են աշխատանքը։ The Bell-ի տեղեկություններով` մեդիահոլդինգի փակման մասին խորհրդակցությունը տեղի է ունեցել անհաջող խռովությունից մի քանի օր անց Սանկտ-Պետերբուրգում՝ Պրիգոժինի անմիջական մասնակցությամբ։

«Խորհրդակցության ընթացքում խմբագիրներին հանձնարարվել է ոչնչացնել «Պատրիոտ» մեդիահոլդինգի՝ համացանցում գործունեության բոլոր հետքերը», - պնդում է The Bell կայքը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG