Մատչելիության հղումներ

Արայիկ Հարությունյանը խորհրդակցություն է անցկացրել անվտանգային խնդիրների լուծման թեմայով


Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել՝ նվիրված առկա իրավիճակում ներքին ու արտաքին անվտանգային խնդիրների լուծման և բնակչության կենսապահովման ուղղությամբ կատարվող քայլերին:

Խորհրդակցությանը մասնակցել են ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը, պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը, պաշտոնատար այլ անձինք:

Ադրբեջանն արդեն 2 շաբաթ է՝ չի թողնում սննդի փոխադրումներն Արցախ։ Արցախը Հայաստանին կապող Հակարիի կամրջով այս պահին ադրբեջանական կողմը թույլատրում է միայն Կարմիր խաչի մեքենաների տեղաշարժը։ Միջազգային կազմակերպությունը ծանր հիվանդներին է տեղափոխում երևանյան բուժհաստատություններ, Հայաստանից էլ՝ դեղորայք։

XS
SM
MD
LG