Մատչելիության հղումներ

Ֆրանսիայում անկարգությունները շարունակվել են երրորդ գիշերը, 400-ից ավելի ձերբակալված կա


Ֆրանսիա - Հրկիզված ավտոմեքենա Նանտերում, 29-ը հունիսի, 2023թ.
Ֆրանսիա - Հրկիզված ավտոմեքենա Նանտերում, 29-ը հունիսի, 2023թ.

Ֆրանսիայում երրորդ գիշերը շարունակվող անկարգությունների ընթացքում բերման է ենթարկվել ավելի քան 400 մարդ, նրանցից ավելի քան 300-ը՝ Փարիզում և շրջակայքում: Ձերբակալվածների մեծ մասը 14-ից 18 տարեկան են։

Երկրում բողոքի ցույցերը սկսվել են չորեքշաբթի գիշերը Փարիզի արվարձաններից մեկում ճանապարհային ոստիկանի կողմից 17-ամյա վարորդի սպանությունից հետո, որը հրաժարվել է կանգ առնել և փորձել է հեռանալ։

Երեկ երեկոյան Նանտերում՝ պատանու ծննդավայրում, որտեղ նա ապրում էր, հազարավոր ցուցարարներ կրկին խաղաղ ցույցով դուրս են եկել փողոց՝ պահանջելով արդար պատիժ ոստիկանության համար։ Սակայն բողոքի այս ակցիաները շուտով վերածվել են անկարգությունների ու կրկին ոստիկանության հետ բախումների։ Դրանք տարածվել ել Ֆրանսիայի մի քանի քաղաքներում և նույնիսկ Բելգիայում։ Բրյուսելում 15 մարդ է ձերբակալվել:

Ֆրանսիայում ոտքի էր հանվել 40 հազար ոստիկան։
Շատ շրջաններում հասարակական տրանսպորտի աշխատանքը դադարեցվել էր:

Առավոտյան փարիզյան լրատվամիջոցները հաղորդում էին,որ իրավիճակը քիչ թե շատ հանդարտվել է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG