Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիևը այցելել է «ղարաբաղյան տնտեսական գոտում» տեղակայված զորամասեր ու մարտական դիրքեր, հաղորդում է ԱՊԱ գործակալությունը։
Նա նախ խորհրդակցություն է անցկացրել ցամաքային զորքերի մարտական կառավարման կենտրոնում, «այնուհետև այցելել է Քելբաջարում, Լաչինում և Աղդամում տեղակայված զորամասեր», եղել է նաև մի շարք մարտական դիրքերում, ասված է հաղորդագրության մեջ։
Հրամանատարության առջև խնդիրներ են դրվել ավելի լավ կազմակերպել մարտական հերթապահությունը, բարձրացնել անձնակազմի զգոնությունը և վճռականորեն կանխել ցանկացած սադրանքները։