Մատչելիության հղումներ

«Ամեն օր պարեկություն ենք իրականացնում Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով, ներառյալ՝ Լաչինի միջանցքի մուտքը». ԵՄ առաքելություն


Հայաստանում Եվրամիության առաքելության դիտորդները, արխիվ
Հայաստանում Եվրամիության առաքելության դիտորդները, արխիվ

«Մենք ամեն օր պարեկություն ենք իրականացնում Հայաստան - Ադրբեջան սահմանի երկայնքով՝ Հայաստանի տարածքում, ներառյալ՝ Լաչինի միջանցքի մուտքը, ռազմական և անվտանգության ոլորտում նոր զարգացումների մասին Բրյուսելին զեկուցելու համար», - Թվիթերում գրում է Հայաստանում Եվրամիության առաքելությունը:

«Հետևաբար, ԵՄ քաղաքացիական առաքելության անաչառ հաշվետվությունն ուղղակիորեն նպաստում է Եվրամիության գլխավորած խաղաղ գործընթացին Հարավային Կովկասում», - ասված է գրառման մեջ։

XS
SM
MD
LG