Մատչելիության հղումներ

Արցախի ՊԲ-ն հրապարակեց զոհված զինծառայողները անունները


Արցախի Պաշտպանության բանակը հրապարակեց գիշերային հրետակոծությունների հետևանքով զոհված զինծառայողների անուն-ազգանունները՝ Արմո Աբգարյան, Սամվել Թորոսյան, Երվանդ Թադևոսյան, Գագիկ Բալայան:

Ժամեր առաջ Արցախի ռազմական գերատեսչությունը հաղորդել էր գիշերը Ադրբեջանի զինուժի կողմից Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ հրետանային միջոցներից կրակ բացելու, հայկական կողմի 4 զոհի մասին: Ըստ հաղորդագրության՝ ադրբեջանական կողմը կիրառել է նաև անօդաչու թռչող սարքեր:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը երեկ երեկոյան հաղորդագրություններ էր տարածել Աղդամի շրջանում տեղակայված ադրբեջանական դիրքերի գնդակոծության, ադրբեջանցի զինծառայողի վիրավորվելու մասին, ինչը Ստեփանակերտը հերքել էր: Բաքուն պնդել էր, թե պատասխան գործողություններ է իրականացնում, գիշերվա իրադարձությունների վերաբերյալ էլ առայժմ միայն տարածել է հայկական կողմի հաղորդումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG