Մատչելիության հղումներ

Ադրբեջանի արտգործնախարարը ԱՄՆ պետքարտուղարի հետ հանդիպմանը դժգոհել է հայկական կողմից


Ադրբեջանի արտգործնախարարությունը մանրամասներ է հրապարակել Բայրամով-Բլինքեն երկկողմ հանդիպումից, ըստ որի ադրբեջանական կողմը դժգոհել է, թե «Երևանը խաղաղության գործընթացին խոչընդոտելու փորձեր է անում և սադրանքների դիմում»։ Կոնկրետ օրինակներ հաղորդագրությունը չի մատնանշում։

«Կողմերը քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը, բանակցությունների հեռանկարը», - հայտարարել է Ադրբեջանի արտաքին գերատեսչությունը, հավելելով՝ «նշվել է, որ խաղաղության գործընթացի հաջող ավարտի համար անհրաժեշտ է զերծ մնալ սադրիչ քայլերից, դուրս բերել հայկական զինված ուժերը ադրբեջանական տարածքներից, հարգել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը թե՛ խոսքով, թե՛ գործով»։

ԱՄՆ պետքարտուղարի հետ երկկողմ բանակցություններից հետո մեկնարկել է Բայրամով-Միրզոյան-Բլինքեն եռակողմ հանդիպումը, հայտարարում է պաշտոնական Բաքուն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG