Մատչելիության հղումներ

Ադրբեջանական կողմը կրակել է գյուղատնտեսական աշխատանքներ անող քաղաքացու ուղղությամբ. Արցախի տեղեկատվական շտաբ


Ադրբեջանական մարտական դիրքից երեկ կրակել են Մարտունու շրջանում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացու ուղղությամբ, հաղորդում է Արցախի տեղեկատվական շտաբը։

Ըստ հաղորդագրության՝ Մյուրիշեն գյուղի 22-ամյա բնակիչ Միքայել Մեժլումյանը դաշտավայրում տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելի է եղել։ Տուժածներ չկան։

Կրակոցների հետևանքով դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները: Հաղորդումը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին:

Պաշտպանության բանակն, իր հերթին, հայտնել էր, որ երեկ Ադրբեջանի ԶՈւ-ն Մարտունու, Ասկերանի, Շուշիի և Մարտակերտի շրջանների ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG