Մատչելիության հղումներ

Լավրով․ «Ամերիկյան հետախուզությունը հույս ուներ, որ խռովությունը Ռուսաստանում հաջողությամբ կավարտվի»


Ամերիկյան հետախուզությունը հույս ուներ, որ խռովությունը Ռուսաստանում հաջողությամբ կավարտվի, RT հեռուստաալիքին տված հարցազրույցում այսօր հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Ես հետևել եմ, թե ինչպես էին Արևմուտքում լուսաբանում Ռուսաստանում ծավալվող իրադարձությունները։ Եթե ճիշտ եմ հիշում, ապա CNN հեռուստաընկերությունն էր հաղորդել այն մասին, որ ամերիկյան հետախուզությունը այդ իրադարձություններից դեռ մի քանի օր առաջ արդեն տեղյակ էր սպասվող խռովության մասին, սակայն որոշել էր որևէ մեկին դրա մասին չպատմել։ Ըստ երևույթին, նրանք հույս ունեին, որ խռովությունը հաջողությամբ կպսակվի», - նշել է Լավրովը։

Դրա հետ մեկտեղ Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը տեղեկացրել է, որ Մոսկվայում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիից ռուսաստանցի պաշտոնյաները որոշակի ազդակներ են ստացել այն մասին, որ «Միացյալ Նահանգները հունիսի 24-ի խռովության հետ կապ չունի»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG