Մատչելիության հղումներ

Թեհրանը չի մեկնաբանում Վաշինգտոնի հետ բանակցությունների վերսկսման տեղեկությունները


Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանի, արխիվ
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանի, արխիվ

Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին այսօր հրաժարվել է մեկնաբանել Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցությունների վերսկսման մասին տեղեկությունները։

«Մենք չենք հաստատում և չենք մեկնաբանում որոշ լրատվամիջոցների այն շահարկումները, որոնց համաձայն՝ Իսլամական Հանրապետության դեմ պատժամիջոցների վերացման մասին բանակցությունները Միացյալ Նահանգների հետ վերսկսվել են», - հայտարարել է իրանական դիվանագիտական գերատեսչության խոսնակը։

Քանանին նաև նշել է, որ Իրանի նպատակն է հասկանալ՝ «արդյո՞ք Միացյալ Նահանգներն իրոք նպատակ ունի փոխել Թեհրանի նկատմամբ իրականացվող սխալ քաղաքականությունը»։

Իրանի հետ բանակցությունների վերսկսման մասին օրերս հաղորդել էր ամերիկյան The Wall Street Journal պարբերականը՝ պնդելով, որ Բայդենի վարչակազմի գլխավոր նպատակը բանակցությունների միջոցով իրանական միջուկային զենքի ստեղծումը կանխելն է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG