Մատչելիության հղումներ

Ադրբեջանական կողմը կրակել է Երասխում կառուցվող գործարանում աշխատող տրակտորի ուղղությամբ. ՊՆ


Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները այսօր՝ ժամը 11:10-ին, կրակ են բացել Երասխում օտարերկրյա ներդրումներով կառուցվող գործարանում աշխատող տրակտորի ուղղությամբ, հայտնում է Պաշտպանության նախարարությունը։

Գործարանի կառուցման աշխատանքները մեկնարկել են մոտ 3 ամիս առաջ, և նախատեսվում է, որ պետք է ավարտվեն մինչև տարեվերջ, սակայն շաբաթներ առաջ Ադրբեջանի բնապահպանության նախարարությունը հայտարարեց, թե այդ նախագիծը հարվածում է տարածաշրջանի բնապահպանական անվտանգությանը և կարող է աղտոտել Արաքսի ջրերը, ինչից մի քանի օր անց սկսվեցին կրակոցները, երկու շինարար վիրավորվեց, շինտեխնիկան վնասվեց։

XS
SM
MD
LG