Չորեքշաբթի օրը Դաղստանի Կիզլյարսկի շրջանում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 8 մարդ է զոհվել, այդ թվում՝ 2 երեխա, առնվազն 16-ը վնասվածքներ են ստացել։
Նախնական տվյալներով՝ «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան «Կովկաս» մայրուղու վրա դուրս է եկել երթևեկության հանդիպակաց գոտի ու մխրճվել բեռնատարի մեջ, իսկ բեռնատարը բախվել է Մոսկվա ուղևորվող մարդատար ավտոբուսին։ Բախումների հետևանքով մեքենաներում նաև հրդեհ է բռնկվել։
Ըստ մի շարք տեղական լրատվամիջոցների՝ «Տոյոտա»-ի վարորդը երթևեկության կանոնները խախտելու համար 29 չվճարված տուգանքների տակ էր, նա ողջ է մնացել։