Մատչելիության հղումներ

Սուխումում նախատեսվում է Աբխազիայի և Արցախի ֆուտբոլի հավաքականների հանդիպում


Աբխազիայի հավաքականի երկրպագուները, Լոնդոն, 1-ը հունիսի, 2018թ.
Աբխազիայի հավաքականի երկրպագուները, Լոնդոն, 1-ը հունիսի, 2018թ.

Անկախ ֆուտբոլային ֆեդերացիաների՝ ConIFA-ի հովանու ներքո անցկացվող աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում հուլիսի 10-ին Սուխումի «Դինամո» մարզադաշտում նախատեսվում է Աբխազիայի և Արցախի ֆուտբոլի հավաքականների հանդիպումը:

Աբխազիայի ֆուտբոլի ֆեդերացիան երկրպագուներին կոչ է արել այդ օրը գալ մարզադաշտ և աջակցել ընտրանուն:

ConIFA-2024 աշխարհի առաջնությունը պետք է անցկացվի Քրդստանում (Իրաքի քրդական շրջանում): Ենթադրվում է, որ մրցաշարին կմասնակցեն 18 հավաքականներ միջազգայնորեն չճանաչված տարածքներից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG