Մատչելիության հղումներ

Մահացել է իշխանական պատգամավոր Վիգեն Խաչատրյանը


72 տարեկանում մահացել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը: Խաչատրյանի ինքնազգացողությունը կտրուկ վատթարացել է, տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է, «Ազատությանը» հայտնեցին խմբակցությունից:

Վիգեն Խաչատրյանը եղել է Հայաստանի տարբեր գումարումների խորհրդարանների պատգամավոր, Երևանի փոխքաղաքապետ, Լոռու մարզպետ, ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, անդամակցել է Սահմանադրական հանձնաժողովին։ Գլխավորել է Ռամկավար ազատական (լիբերալ դեմոկրատական) կուսակցությունը։ Խորհրդային տարիներին եղել է կոմերիտմիության Երևանի քաղկոմի առաջին քարտուղար, կոմկուսի Գուգարքի շրջկոմի առաջին քարտուղար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG