Մատչելիության հղումներ

Կեսգիշերին ադրբեջանական զինուժը կրակ է բացել Կախակնի հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ


ՀՀ ԶՈՒ զինծառայողը սահմանին մարտական հերթապահության ժամանակ, արխիվ
ՀՀ ԶՈՒ զինծառայողը սահմանին մարտական հերթապահության ժամանակ, արխիվ

Այսօր ժամը 00:20 Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Կախակնի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հաղորդում է Հայաստանի Պաշտպանության նախարարությունը:

Հայկական կողմում տուժածներ չկան, ասված է հաղորդագրությունում:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքում է գնդակոծության մասին հաղորդումը:

XS
SM
MD
LG