Մատչելիության հղումներ

Դնեպրի ջրի աղտոտվածությունը նորման գերազանցում է 28 հազար անգամ


Ուկրաինա - Կախովկայի ՀԷԿ-ի ամբարտակի պայթեցմանը հաջորդած ջրհեղեղը, հունիս, 2023թ.
Ուկրաինա - Կախովկայի ՀԷԿ-ի ամբարտակի պայթեցմանը հաջորդած ջրհեղեղը, հունիս, 2023թ.

Դնեպրի ջրի աղտոտվածությունը նորման գերազանցում է 28 հազար անգամ, BBC News Ukraine-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի առողջապահության նախարար Վիկտոր Լյաշկոն։ Նրա խոսքով՝ Կախովկայից ներքև գտնվող ամբողջ ջրային տարածքը «պիտանի չէ օգտագործման համար»։

«Հետևաբար, արգելվում է լողալը, ձկնորսությունը, այս ջուրը խմելը, անասուններին ջուր տալը: Երբ մարդը լողում է այդպիսի ջրում, կարող են առաջանալ հիվանդություններ՝ խոլերա, հեպատիտ, մակաբույծներ: Մաքրման կառույցներն անցել են ախտահանման արտակարգ ռեժիմների, ջրամատակարարման ցանցում ջրի որակի մոնիտորինգն ուժեղացվել է, որպեսզի բռնկում բաց չթողնենք», - նշել է Լյաշկոն։

Նախարարը հույս ունի, որ սանիտարահիգիենիկ չափանիշների պահպանման դեպքում հնարավոր կլինի խուսափել համաճարակային բռնկումներից։

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում Ուկրաինայում խոլերայի առաջին դեպքի մասին, սակայն Առողջապահության նախարարությունը դա հերքել է։

XS
SM
MD
LG