Մատչելիության հղումներ

Ադրբեջանական ԶՈՒ-ն Կապանի հայկական դիրքի վրա կիրառել է դրոն-ԱԹՍ. ՊՆ


Ադրբեջանի ԶՈՒ-ն այսօր՝ ժամը 15:10-ին, Կապանի հատվածում տեղակայված հայկական դիրքի վրա կիրառել է դրոն-ԱԹՍ, հայտնում է Պաշտպանության նախարարությունը։

Ըստ ռազմական գերատեսչության՝ հայկական կողմում տուժածներ չկան:

Ադրբեջանական կողմը չի մեկնաբանել այս հաղորդագրությունը։

Այսօր առավոտվանից Երևանն ու Ստեփանակերտը հաղորդում են հրադադարի խախտումների մասին․ ադրբեջանական զինուժը կրակել է Տեղ համայնքի հայկական դիրքերի ուղղությամբ, հայ սահմանապահ է վիրավորվել։ Իրադրությունը լարված է Սյունիքի սահմանին, նաև Հակարիի կամրջի վրա։

Նախորդ օրերին էլ կրակ է բացվել Երասխի ուղղությամբ։

XS
SM
MD
LG